ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում հանդես է եկել հայտարարությամբ. 2015 թվականը հայ ժողովուրդը դիմավորեց իր հանդեպ իրականացված եղեռնագործության փաստով: Գյումրիում տեղի ունեցածը՝ քնած ընտանիքի երեք սերունդների դաժան սպանությունը, ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեց, որ մեր ազգային պետականությունը դեռևս կայացման փուլում է: Մենք, ըստ էության, որպես պետական ազգային շահ սպասարկող, հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանող գործող պետական համակարգ, բացի ազգային բանակից, չունենք այլ միավոր: Գյումրին ի ցույց դրեց, որ մեր պետության մեջ չի գործում ազգային իշխանությունը, բացակայում են գործադիր, օրենսդիր և դատական կառույցները: «Եթէ հայ մայրերը չզոհաբերեն իրենց զավակները, կորսված է բոլորիս թէ կեանքը և թէ պատիվը, գիտակցելով պահի կարեվորությունը միշտ և այսօր հայ մարդը զգում է իր կոչման բարձրությունը և կատարմ է իր սուրբ պարտականությանը»: Ժողովուրդը գիտակցում է իր սուրբ պարտականությունը՝ պահանջելով հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը և իրավունքները՝ մեղադրյալներին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին և նրանց նկատմամբ, հանուն Հայաստաի Հանրապետության և հայ ժողովրդի՝ կայացնել դատավճիռ: Արցախի Հանրապետությունում սույն թվականի հունվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով խախտվել են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որի համար Արցախի Հանրապետության իշխանությունները կրում են պատասխանատվություն: Անկախ այն հայտարարություններից, որոնք հնչեցին Արցախի իշխանությունների կողմից, և որոնք բավարար գնահատական չեն տալիս տեղի ունեցածին և չեն վերացնում ապօրինության հիմքերն ու հետևանքները, միևնույն է՝ հայ ժողովուրդը միակամ է և հետամուտ ազգային միասնական պետականություն ունենալու իր գաղափարին: Տեղին եմ համարում խոսքս ավարտել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձով՝ «Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ: Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով: Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի: Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին: Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին եւ պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ: Փետրվարը բարով բացվի»:
Փետրվարը բարով բացվի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


