▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետրոսը խիստ նկատողություն կստանա վերադասից․․․»

Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետրոսը խիստ նկատողություն կստանա վերադասից, քանի որ այն, ինչ նրանից պահանջվում էր անել, նա չկարողացավ: Պետրոսից պահանջել էին հետևյալը՝

1. Մղել հարցազրույցը միջակության դաշտ,

2. Դեպքերն ու իրադարձությունները ձևակերպել «Սերժաքոչարյանական» կեղծ ու նիկոլական թեզի տիրույթում,

3. Քոչարյանից կորզել հակաարևմտյան դիրքորոշումներ և նարատիվներ,

4. Ռուսական սանկցիաների մեղքը գցել Քոչարյանի վրա...

Բոլոր 4 կետերով Պետրոսը ֆիասկո կրեց:

Իսկ եթե կարճ՝ այս հարցազրույցը մեծ վնաս հասցրեց Նիկոլ Փաշինյանին»:

***

Արձակագիր Լևոն Ջավախյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մաստեր կլաս․Պետրոս Ղազարյանի հյուրն էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հեռուստազրույցը անցնում էր առանձնապես լարված իրավիճակում։ Աննախանձելի էր Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը։ Պետրոսը կարծես թե իր վրա էր վերցրել դատախազական իրավասություններ և զրույցը տանում էր ոչ այնքան ըստ էության, այլ էստեղից էնտեղից հավաքած մեղադրականների առաջադրմամբ։ Առջևում ընտրություններ են և իմ կածիքով ճիշտ կլիներ, որ բացահայտվեր Քոչարյանի քաղաքական թիմի ծրագրերի էությունն ու անելիքները և ոչ թե հարցազրույցը գնար նրա առաջնորդի գործած և չգործած «մեղքերի» մասին։
Զգացվում էր, որ Քոչարյանի խայտառակությունն ապահովելու համար Պետրոսի թիկունքում աշխատել էր իշխանությունների կողմից հավաքագրված ստվերային մի ողջ փաստահավաք թիմ։ Տարիների հեռվից բերվում էին այնպիսի թվեր և փաստեր, որոնց մոռացությունը ավելի հավանական էին, քան հիշելը։ Այնուամենայնիվ, Քոչարյանը զգոն էր և առաջադրված հարցերին տալիս էր զուսպ, հավասարակշռված պատասխաններ` երբևէ չտրվելով սադրանքների և էմոցիոնալ պոռթկումների։ Պետրոսը ևս իր դերում կոռեկտ էր ու թեև գտնվելով իշխանական թևի պատվերի տակ, այնուամենայնիվ հաղորդումը տանում էր տանելիի պայմաններում` չխախտելով կոռեկտության սահմանները։ Ինչ որ տեղ զգալի էր վաստակավոր լրագրողի հարգանքը վաստակավոր քաղաքական գործիչի նկատմամբ։
Դա ինձ ուրախացնում էր։
Հեռուստազրույցը, որ տեղի էր ունենում սուր կոնֆլիկտային իրավիճակում, երկու կողմից էլ քաղաքակթություն և բարեկրթություն ցուցաբերելու կարողության և հմտության դրսևորում էր»։

***

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պետրոսը հավանաբար չի հիշում, որ հենց Ֆրանսիայի հրապարակից է ոստիկանական մի քսանյակ բարբարոսաբար, ուժի այլանդակ կիրառմամբ ոստիկանական մեքենա նետել անձեռնմխելիություն ունեցող ԱԺ պատգմավորներ Արծվիկ Մինասյանին ու Թադևոս Ավետիսյանին
ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի խոշտանգումը տեղի է ունեցել ՀՅԴ ԳՄ-ի առջև։ Սա նաև հարձակում էր ՀՅԴ գրասենյակի վրա։
Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում, 2024-ի հունիսին ոստիկանությունն օգտագործել է արգելված զինատեսակ, խաղաղ ցույցի 100-ից ավելի մասնակիցներ են վիրավորվել, մասնակիցներից մեկը կորցրել է ձեռքը։
Ոստիկանության բազմաթիվ բաժանմունքներում անձամբ եմ հանդիպել ոստիկանների կողմից խոշտանգված քաղաքացիների:
400-ից ավելի դաշնակցականներ են կալանվել կեղծ մեղադրանքներով, որոնք մեկ-երկու ամիս հետո ազատ են արձակվել․․․
Ոստիկանության խոշտանգումները տեղ են գտել միջազգային զեկույցներում, Հայաստանը նահանջ է արձանագրել խաղաղ հավաքների կազմակերման ցուցիչում․․․
Հայաստանը շարունակում է, ինչպես Ս․ Սարգսյանի ժամանակ, մնալ կիսաազատ երկիր․ ոչ մի առաջընթաց ժողովրդավարության ցուցիչներում․․․

ԵՎ ՈՉ ՄԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՈՍՏԻԿԱՆ:
Պետրոս, դու սա գիտես»:

***

«Ինչ վերաբերում է մարտի մեկի 10 զոհերին, առաջին պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքն է հրահրել այդ ամենը»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Փառավորվում է նրա սիրտը, որ ոստիկանների հետ բախումների են գնում, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն իրեն մեղավոր համարո՞ւմ է»,- նշեց Քոչարյանը։

***

«Ինչ որ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է: Նա էլ էր նման քայլերով հրահրում պրոբլեմներ Ռուսաստանի հետ, ապա փորձում էր Արևմուտքում աջակցություն փնտրել»,- Հանրային հեռուստաընկերության եթերում այս կարծիքն է հայտնել «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մի՛ մխրճվիր խոշոր երկրների հետ բախման մեջ, փորձի՛ր համագործակցություն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում, որտեղ իրենք կարող են համագործակցել, մի՛ խաղա մեծ երկրների տարաձայնությունների վրա, փորձելով ինչ-որ բան փնտրել կա՛մ այստեղ, կա՛մ այնտեղ։ ՀՀ վարչապետը փորձում է հակասությունների վրա խաղալ, վիճակը լարել, արտաքին հարաբերություններում սա չափազանց վտանգավոր է․․․ Գինը ժողովուրդն է վճարում»,-հավելել է Քոչարյանը։

***

«Իմ պաշտոնավարման ժամանակ Հայաստանի և Արցախի ռազմական ընդհանուր պոտենցիալը եղել է ոչ պակաս, մի բան էլ ավելի, քան Ադրբեջանի պոտենցիալը»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ միջազգային ճգնաժամային կառույցները զգուշացնում էին, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական բալանսը խախտվել է և պատերազմն անխուսափելի է, Քոչարյանը նշեց․ «Հեղինակավոր մասնագետներն ասում էին, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, և այդ մասին 2020 թվականին հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more