▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է լինի գազի միասնական սակագին.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանում  ժողովրդին գազը վաճառում են  300 դոլարով, մինչդեռ արդարացված գինը 150-180  դոլար է։  Միաժամանակ, կարծում եմ,  40 տոկոս ստվերային տնտեսության պայմաններում  պետք է լինի  գազի միասնական  սակագին ինչպես՝  արդյունաբերության,  արտադրողների, այնպես էլ՝ սպառողների համար,  անկախ դրա ինքնարժեքից,  անկախ խողովակի ճնշման աստիճանից»,-այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին  վարչապետ,  ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով գազի սակագնի իջեցումը։ 

Ըստ նրա՝  սոցիալական խոցված շերտերին օգնելը  գեղեցիկ է հնչում,  բայց հնարավոր չի դեֆինացնել  այդ սոցիալական շերտերը 40-45 տոկոս  ստվերի պայմաններում. «Երկար ժամանակի համար դա կառաջացնի լուրջ բացասական էֆեկտ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more