«Հաշվի առնելով, որ այսօր Բաքվում մեկնարկում է հայ գերիների դատական պրոցեսը, շատ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել արդարադատութան դեմ կատարվող ոճրագործության մասին և ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործելակերպի վրա և փորձել կանխել հերթական հանցագործությունը»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հայ գերիների ազատ արձակման պահանջով կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյան։ Նրա խոսքով Ռուբեն Վարդանյանի երեկվա հայտարարությունը սթափության կոչ էր, որպեսզի կուլ չտանք Ադրբեջանի հերթական խայծը՝ էլ ավելի պառակտվելու, էլ ավելի թուլանալու և խոսցելի դառնալու։ «Իշխանությունն առաջին պահանջատերը պետք է լինի արդարադատության և իր քաղաքացիների պաշտպանության, ինչը ցավոք սրտի չենք տեսնում։ Ամբողջ աշխարհի փաստարկումն է դա, որ եթե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնակում, ապա անիմաստ է արդարադատության պաշտպանություն ակնկալել որևէ մեկից»,- ասաց Նարինե Աղաբալյանը։ *** |
|
Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու ուղղությամբ միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, մինչև որ ՀՀ իշխանությունը քայլեր չձեռնարկի, հստակ պահանջներ չձևակերպվեն թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից։ Ընթացող ակցիայի ժամանակ նման տեսակետ հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Ադրբեջանում գտնվող 16 գերիների ապօրինի ու ձևական դատավարության մեկնարկի առթիվ կազմակերպվող ակցիայի միջոցով պահանջներ կուղղվեն թե՛ ՀՀ իշխանություններին և թե՛ միջազգային հանրության տարբեր անդամների՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը: ***
*** |
|
«Առաջին հերթին պետք է ստիպենք ՀՀ իշխանություններին, որպեսզի տեղներից շարժվեն և առավելագույնը կատարեն մեր պատանդներին, մեր արժանապատվությունը վերադարձնելու համար»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև ընթացող ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ *** Հայ պատանդներին ազատելու պահանջով կազմակերպված ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից երթով հասան ԱԳՆ շենքի դիմաց։ «Հարց՝ Արտաքին գործերի նախարարությանը, վստահ եմ, որ երեկ ընթերցել են Ռուբեն Վարդանյանի նամակը։ Իրենց խղճի առաջ թող հարց տան՝ արդյո՞ք անում են այն ամենը, որպեսզի թեթևացվի մեր հայրենակցիների տանջանքը Բաքվի բանտում»,- ԱԳՆ դիմաց իր ելույթում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ արտաքին գերատեսչությունից պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել՝ բանակցություններում հայ պատանդների վերադարձը օրակարգային հարց դարձնելու ուղղությամբ։ |
«Պետք է կուլ չտանք Ադրբեջանի հերթական խայծը»․ Նարինե Աղաբալյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet