▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետությունը դարձնում ես «թուրքական միջանցք» ու դրել Մեսրոպ Մաշտոցի մասին են խոսո՞ւմ. Շարմազանով

Դիտեք նաև՝

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Դու ի՞նչ կապ ունես Մեսրոպ Մաշտոցի հետ. նա Ամարասում դպրոց էր հիմնադրում, դու Արցախի անունը տալու համար մարդկանց ազատել ես տալիս աշխատանքից։
Հերթական անգամ Նիկոլը փայլել է իր պատմական փաստերի խեղաթյուրմամբ ու ազդարարել է, որ և՛ 405-ին, և՛ 2026-ին Հայաատանը գտնվում է նույն խաչմերուկի վրա։
Նիկոլ Փաշինյան, 405թ. էս խաչմերուկի վրա ոչ թուրք կար, ոչ էլ ադրբեջանցի։
Սա որ պատմությունից անհաջող օրինակներ չի բերում…
Մարդ ուզում է էլ դիպլոմ, էլ թեկնածուական, էլ կարդացած մասնագիտական հատորներով գրականություն ճղի ու դնի մի կողմ։
Տո այ ամենագետ, ի՞նչ կապ ունի 405թ. Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը քո բերած «թուրքական խաչմերուկի» հետ։
405թ. Հայաստանի հարևանները Արևելյան Հռոմեական կայսրությունն /Բյուզանդիան/ ու Պարսկաստանն էին։
Մեր խաչմերուկի վրա ոչ թուրք կար ու ոչ էլ՝ ադրբեջանցի։
Պետությունը դարձնում ես «թուրքական միջանցք» ու դրել Մեսրոպ Մաշտոցի մասին են խոսո՞ւմ։
Մեսրոպ Մաշտոցն Արցախի Ամարասի վանքում դպրոց է հիմնադրել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին։
Մի հատ էլ թանգարանի ղեկավար ես գործից հեռացնում՝ Արցախի մասին գիրք նվիրելու համար։
Էն Արցախի, որտեղ սուրբ Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ էր հիմնադրում։
Էն Արցախը, որը դու հռչակում էիր «Հայաստան և վերջ»»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more