«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Բաց նամակ՝ Աննա Հակոբյանին Ես Անուշ Պողոսյանն եմ, ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը, կլինիկական օրդինատուրաներ ֆթիզիատրիայի և էնդոկրինոլոգիայի գծով, ունեմ Կառավարման ակադեմիայի գործարական վարչարարության մագիստրոսի որակավորում, անցել եմ բազմաթիվ միջազգային մասնագիտական դասընթացներ, ունեմ շուրջ 20 տարվա բժշկի, քաղ ծառայողի և հանրային ծառայողի աշխատանքային փորձ։ 2022 թվականից չեմ աշխատում պետական համակարգում, քանի որ ՁԵՌՆՈՑ ԵՄ ՆԵՏԵԼ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ, այո, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԿՐԹՎԵԼ (այս պահին Ամերիկյան համալսարանում), սակայն ԵՐՋԱՆԻԿ ՉԵՄ (տգետները շատ են ու որոշումներ են կայացնում)։ Ասածս ինչ է, ես և իմ նման շատերը ձեռնոց նետել ենք տգիտության և դարձել գործազուրկ, ուստի տգիտության դեմ պայքարելը ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր։ |
Պետական համակարգում աշխատող բարձրաստիճան տգետների մի մեծ ցանկ ունեմ . Բաց նամակ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet