▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ պաշտոնյան ազատվել է աշխատանքից Ծառուկյանի գազալցակայաններում ստուգումների պատճառո՞վ. ՊԵԿ-ի պարզաբանումը

Այսօր լրատվամիջոցներում շրջանառվող լուրի համաձայն` վերջին օրերին ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել աշխատանքից` իր դիմումի համաձայն: Մեկ այլ աղբյուրի պնդմամբ` նրան հանձնարարված  է եղել ստուգումներ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում:  

ASEKOSEam-ի թղթակիցը վերոնշյալի առնչությամբ ՊԵԿ-ից պարզաբանում է խնդրել, ինչին ի  պատասխան` ՊԵԿ տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժնից նշել են, որ  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրապետության տարածքում գործող ԱԳԼՃԿ-ներում իրականացված ստուգումների, հսկողական աշխատանքների, ուսումնասիրությունների արդյունքում ՊԵԿ համակարգի որևէ պաշտոնյա (այդ թվում բարձրաստիճան) աշխատանքից չի ազատվել:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more