▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պայմանը՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելն է»․ Բագրատ Սրբազան

«Օրեր առաջ թուրքերի հետ հանդիպում տեղի ունեցավ՝ Ռուբինյան-Քըլըչը։ Հայտարարությունները, թե առանց նախապայմանների են, պարզվեց, պայմանը դրված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելն է։ Իրենց պատառոտում էին, թե չի լինելու նման, բայց հիմա ակնհայտ է, որ սրանց համար որևէ գիծ գոյություն չունի»,- Շենգավիթում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

***

«Այս տարի կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել իշխանությունից»,- Շենգավիթում դիմելով Բագրատ Սրբազանին՝ հարցրեց լրագրողներից մեկը։ Շարժման առաջնորդն ասաց՝ ամեն ջանք պետք է ներդնել այդ ուղղությամբ․ «Կրիտիկական ժամանակաշրջան է, պետք է որ լինի»,- նշեց նա։

***

Շենգավիթում լրագրողները Բագրատ Սրբազանից հետաքրքրվել են՝ աշնանն ի՞նչ է սպասվում․ «Օրակարգը կապված է քաղաքական լուծումներից։ Ներքին քննարկումներ են գնում ճանապարհային քարտեզի առումով, հիմա կարևորն այս ընթացքն է, որ մարզային, բակային այցելությունների ժամանակ հասկանանք ժողովրդի տրամադրությունները»,- ասել է շարժման առաջնորդը։ «Միանշանակ է, որ այս իշխանությունը պետք է հեռանա, բայց ոչ թե հնարավոր է կամ հնարավոր չէ, այլ՝ անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չէ․ այս հարցի պատասխանը պետք է լինի․․․ Մարդկանց ցանկությունը, տրամադրությունը տեղն է, փոփոխությունների անհրաժեշտությունն անքննարկելի է իրենց համար։ Շատ քիչ են հարցնում՝ ե՞րբ եք ճանապարհելու, ասում են՝ ե՞րբ ենք ճանապարհելու»,- ասել է Սրբազանը՝ հավելելով, որ օրը շատ հեռու չէ։

***

***

***

Դիտեք նաև՝ Շենգավիթում Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more