▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայմանագրային զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ՝ 24-ամյա Վիկտոր Ցականյանը իր վարած Mercedes մակնիշի 35 TR 654 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 36 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի Կողբավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վարուժան Հարությունյանին։

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է համապատասխան ծառայություններ, և դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։ Վարորդն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Վարդենիսի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քանի որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, փասռի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վարդենիսի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more