▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատմություն կարդա, Պետրո՛ս, բայց ոչ տիկին Ժաննայիդ դասագրքերով»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ նախագահ Քոչարյանը խոսեց նաև 44-օրյայի ցավոտ հարցերի մասին։ Մարդը վերստին փաստարկված նշեց այդ պատերազմը սադրելուն ուղղված այն բոլոր անպատասխանատու քայլերը, որոնք արեց Նիկոլ Փաշինյանը։
Պատմությունից անտեղյակ Պետրոսը ճարպկորեն փորձեց փրկել Փաշինյանին ու զարմացած հարցրեց. «Կարո՞ղ եք պատկերացնել, որ Հեյդար Ալիևը իշխանության գալուց հետո հայտարարի, որ Էլչիբեյն է մեղավոր Ադրբեջանի պարտության համար, այլ ոչ թե հայերը»։
Ուզում էի զարմացած Պետրոսին պատմության դասեր տալ, բայց քանի որ ինքն ու իր սիրելի իշխանությունը թուրքական նարատիվներն ավելի հեշտ են յուրացնում, ներքևում կբերեմ ադրբեջանական ալիքի հեգնական արձագանքը Պետրոսին։
Հ.գ. Պատմություն կարդա, Պետրոս, բայց ոչ տիկին Ժաննայիդ դասագրքերով»։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1,5 ժամ տևած հարցազրույց բարդ հարցերով, տարիներ շարունակ քեզ ուղղված բոլոր մեղադրանքներով:
Արդյունքում ուղեղիդ մեջ դաջվող իրական պետական գործչի կերպար, ով զուսպ, հավասարակշռված պատասխանում է բոլոր հարցերին ու եզրակացությունները թողնում ձեզ»։

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռ. Քոչարյանի հարցազրույցից ստացած իմ տպավորությունը: Պետրոսի «հաճախորդ» լսարանը ցնծում են, որ «տեսա՞ք ինչ արեց» և Ռ, Քոչարյանի ոչ մի պատասխան նրանց կարծիքը չփոխեց: Ոնց քոչարյանացավով վարակված էին, այդպես էլ մնացին...
Իսկ գիտակից հայերը ոչ մի նորություն չլսեցին, քանի որ այդ ամենը, ինչ նախագահը ասեց, վաղուց գիտեին և պարզից էլ պարզ էր: Ես կասեի, շատ ավելի քիչ ասվեց, քան կարելի էր, բայց դե պետրոսի նման աղվեսը գիտեր՝ երբ ընդհատի կամ «անցնի հաջորդ հարցին»՝ օգտվելով հյուրի քաղաքավարիությունից: Իմիջիայլոց վերջիններիս քանակը նույնպես չավելացավ կամ չպակասեց:
Միակ «պլյուսը», որ նախագահը ցույց տվեց, որ սրանց ոչ մի ծուղակից էլ չի խուսափում, կամ վախենում...»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more