Դեռևս 2012թ. դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենք էր ընդունվել, որը, պարզվում է՝ լուրջ խնդիրներ է առաջացրել փոքր և միջին բիզնեսի համար: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ օրենքի ընդունման ժամանակ կողմ քվեարկած 70 պատգամավորի առնվազն մի մասը տեղյակ չի եղել, թե ինչ «փորձանք» կարող է դառնալ այդ օրինագիծը: Թերթի հարցին, թե ինչու փոքր և միջին բիզնեսին հարվածող օրինագիծ ընդունեցիք, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այսպիսի պատասխան է տվել. «Ե՞րբ է ընդունվել, ընդունվե՞լ է արդեն: Հա, ուզում եմ հիշեմ, դրա համար չեմ կարողանում հիմա պատասխանել... Որովհետև ընդեղ բաներ կար, որ խթանում էր, ինչ-որ բաներ կար, որ խանգարում էր»:
Նույն խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ևս զարմացել է, որ իրենք այդ օրենքին կողմ են քվեարկել.
-Պարոն Սեդրակյան, 2012թ. օրենք է ընդունվել «Շրջանառության հարկի մասին», որը լուրջ խոչընդոտ է միջին և փոքր բիզնեսների համար:
-Ես չեմ կարծում, որ տենց օրենք դուրս գա:
-Բայց արդեն ընդունվել է:
-Ընդունվե՞լ է: Եթե տենց բան կա, ինձ թվում է՝ մենք պատգամավորներով եթե քվեարկել ենք, ես չգիտեմ՝ ես քվեարկել եմ, թե ոչ, կաշխատենք վերանայել: Որովհետև դա վնասելու ենք... Ես չգիտեմ՝ ոնց կարելի է տենց օրենք ընդունել... մենք միշտ խոսել ենք, որ պետք է զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, երբ որ տենց օրենք ենք ընդունում, դա հակասում է մեր մտածելակերպն ու օրենք ընդունելը: Դրա համար կմիանամ այն մարդկանց, նաև նախաձեռնություն կարելի է վերցնել մեզ վրա, որ շտկվի, թյուրիմացություն կարող է լինել:
Պատգամավորները տեղյակ չեն իրենց ընդունած օրենքից
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


