▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի ժամանակ հրթիռների միջից պլատաներ են հանել, որովհետևը մեջը ոսկի կար. Նիկոլ Փաշինյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը:

«Պիտի ընդգծեմ, որ հակակոռուպցիոն պայքարը մեր իշխանության, մեր կառավարության ամենակարևոր հանրային պարտավորություններից է, այսինքն՝ հանրության առաջ ստանձնած պարտավորություններից:

Պիտի արձանագրեմ՝ այո, ուրախ եմ, որ մեր քաղաքական կամքը ոչ մի միլիմետրով չի նվազել: Սա շատ կարևոր է, որովհետև իշխանության գալով հեղափոխությամբ, շատ հեշտ է ասել՝ կոռուպցիայի դեմ կպայքարենք և այլն: Ճշմարտության ժամը հիմա է: Մենք, 4 տարուց ավելի իշխանության մեջ լինելով, այդ հնարավորություններին պոտենցիալ առնչվելով և այլն՝ որքանո՞վ է մեր քաղաքական կամքը մնացել նույնը: Ես ուզում եմ հստակ ասել, որ մեր քաղաքական կամքը նույնիսկ ավելացել է, ավելին, որովհետև այն ժամանակ գուցե մենք ի վիճակի չէինք, նույնիսկ ընդդիմադիր լինելով, գնահատել, թե կոռուպցիան ինչպիսի խորը և ողբերգական հետևանքներ է ունեցել և ունենում մեր իրականության վրա: Հիմա մենք դա գիտենք առավել մանրամասն, մենք ամեն օր առնչվում ենք այդ պրոբլեմի հետ, մենք ամեն օր մեր մաշկի վրա դա զգում ենք որպես պատասխանատու մարդիկ, ովքեր պետք է երկրի ճակատագրի հետ կապված խնդիրներ լուծեն:

Ամեն անգամ, երբ գնում ենք որևէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, և հայտնի չէ՝ ով է հանել: Բայց դա չէ էականը: Փաստն այն է, որ այդ գործիքով հնարավոր չի լինում այդ խնդիրը լուծել»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more