▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաստորեն, «միշիկխանա» Ռուբենը «միշիկխանա» Սարիկից տարբերվում է նրանով, որ չի ընդունել Նիկոլի «կրոնը»» 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Ինչո՞վ է տարբերվում «միշիկխանա» Ռուբենը «միշիկխանա» Սարիկից

Որքան ուզում եմ չխոսեմ, բայց սրանք չեն թողնում....

Նիկոլի Արայիկը կոչով է հանդես եկել և Գյումրիի ավագանու ընտրություններից առաջ գովազդում է իրենց Սարիկին ու անուններ չտալով պիտակավորում է Սարիկի հակառակորսդներին նրանց անվանելով միշիկխանա, նախկին ու ներկա կրիմինալ, այլ դրածոներ...

Դեռ քարոզարշավը չսկսված միշիկական՝ Սերժ Սարգսյանի փեսայի թիմակից քայլիստները գրանցեցին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին, ով ժամանակին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր և չի էլ թաքցնում, որ ընկերական հարաբերություններ ունի Միքայել Մինասյանի հետ...

Հետաքրքիր է, «միշիկխանայության» մասին բարձրաձայնող Արայիկը տեղյա՞կ չէ իրենց Սարիկի միշիկխանայական լինելու մասին. 2017 թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց Սարիկը սատարել է ՀՀԿ-ական Արման Սահակյանին՝ նույն ինքը «սովրանոյի» Արմանին, ով Միքայել Մինասյանի ամենամոտ ընկերներից է եղել և հենց Սերժ Սարգսյանի և Միշիկի դաբրոյով չլինելով գյումրեցի կամ Շիրակից կրկին Գյումրիից էր տարվում ԱԺ՝ որպես Միքայել Մինասյանի ինտելեկտուալ պատգամավոր...

2018 թ-ի իշխանատեղափոխությունից հետո նույն թվականի դեկտեմբերին իրենց Սարիկը դառնում է ԼՀԿ ֆրակցիայի պատգամավոր՝ այն ԼՀԿ-ի, որի ղեկավար Էդմոնին Նիկոլն ու այլ քայլիստներ բազմիցս մեղադրել են միշիկխանայության և Միքայել Մինասյանի հաճախորդ լինելու մեջ...

Ու այսքանից հետո Արայիկը իրեն թույլ է տալիս խոսելու միշիկխանայության մասի՞ն...

Փաստորեն, «միշիկխանա» Ռուբենը «միշիկխանա» Սարիկիցից տարբերվում է նրանով, որ չի ընդունել Նիկոլի «կրոնը» և չի ծառայել նրան, ի տարբերություն Սարիկի, ով դարձել է քայլիստ, որն, ըստ դավաճանաոհմակի Արայիկի, բավարար է դառնալու «իրենցը» և մաքրվելու միշիկխանայությունից...

Դե իսկ նախկին ու ներկա կրիմինալի, դրածոների մասին՝ հաջորդ դասին...»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more