|
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և շարունակել է անել Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին: Այս կերպ նա արձագանքել է ռուս սահմանապահներին արտաքսելու` Երևանի որոշմանը։ «Սա ապացուցում է, որ ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանն է անջատվում Ռուսաստանից: Ըստ էության, նա երբեք չի եղել Ռուսաստանի հետ: Նա եկել է իշխանության՝ քաղաքացիական հասարակության ներսում տարաձայնությունների ալիքի ֆոնին: Այսօրվա դրությամբ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Պորոշենկոն և շարունակել է անել Զելենսկին։ Նա քայլում է տրորված արահետով, որն իր համար որոշում են անգլոսաքսերը, որոնք մտադիր են Հայաստանը վերածել հերթական հակառուսական ճակատի»,-ասել է Վոդոլացկին: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին, որ Հայաստանն ունակ է ծառայություն իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում՝ առանց ռուս սահմանապահների մասնակցության: |
«Փաշինյանն անում է այն ամենը, ինչը ժամանակին արել է Պորոշենկոն և շարունակում է անել Զելենսկին». Պետդումայի պատգամավոր
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


