▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին կպատմեմ մեր խոսակցության մասին. Պուտինը՝ Ալիևին

Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների այն ոլորտի կարգավորմանը, որն առավել պահանջված է երկու կողմերի համար։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իհարկե, Ադրբեջան այցից հետո ես կապ կհաստատեմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»,- խոստացել է Պուտինը։

***

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել են. 

 

«Պուտինի «հայկական» մեսսիջը՝ Բաքվից

 

Մոսկվան ուրախ կլիներ, եթե կարողանար ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, Բաքվում ասել է Պուտինը։

 

Նա նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է Բաքվի բանակցությունների արդյունքների մասին պատմել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ենթադրում եմ, որ Պուտինն ու Ալիևը հանգել են ինչ-որ համաձայնությունների, որոնց մասին Ռուսաստանի նախագահը պետք է տեղյակ պահի Հայաստանի վարչապետին: Մի քանի ժամ առաջ, նախորդ գրառումներից մեկում նկատել էի, որ Ադրբեջանը չի շտապում «վերջնական ընտրություն» կատարել Ռուսաստանի և Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այլ ակտիվ քաղաքականությամբ բոլորի համար մեծացնում է իր ռազմավարական նշանակությունը:

Հիմա վերահաստատում եմ իմ այդ դիրքորոշումը, ինչը, սակայն, չի նշանակում, որ այս պահին Մոսկվան և Բաքուն առնվազն չեն կարող հանգել ընդհանուր մի օրակարգի:

 

Ալիևը Նիկոլ Փաշինյանից կորզել է բանակցություններն առանց միջնորդների՝ ուղղակի, անցկացնելու համաձայնությունը ու հազիվ թե հակված լինի դրանք տեղափոխել ռուսական հարթակ: Միևնույն ժամանակ, Ալիևն առնվազն չի ցանկանա ռուսական միջնորդությունը մերժողի «առաքելությունն» իր վրա վերցնել՝ այն հաշվարկով, որ Փաշինյանը «հակառուսական» գծի մեջ է:

 

Արդյո՞ք այս ամենը Փաշինյանն ու նրա շրջապատը հաշվարկել են, թե՞ դարձյալ լսելու ենք դավադրապաշտական հեքիաթներ «ռուս-ադրբեջանական հակահայկական գործարքի» մասին, որն ուղեկցվելու է Վաշինգտոնին ու Բրյուսելին մատուցվող «հակառուսական ստրիպտիզով»:

Ի վերջո, միջազգային հարաբերությունները էթիկայի սեմինար չեն, որտեղ առաջնորդվենք ինչ-որ երկրի սիրելու կամ ատելու կատեգորիաներով:

Շարունակում եմ պնդել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենաարդյունավետ միջնորդները կարող են լինել տարածարջանի երկրները, այդ թվում և առաջին հերթին՝ Ռուսաստանը: Ու այստեղ բացարձակապես կապ չունեն մեր պրիմիտիվ աշխարհաքաղաքական «սիմպատիաները»: Ի դեպ, այսօր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին գրեթե բաց տեքստով ասել է, որ խանդավառված չեն Հայաստանում ամերիկյան ներկայության ուժեղացմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more