Վարչապետ Փաշինյանի սանիկ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը, որին մարզպետ եղած ժամանակ կոկորդիլոսաբուծարանի երազանքի համար մարդիկ կնքեցին կոկորդիլոս մականունը, այնքան գոհ է ինքն իր աշխատանքից, որ տարեմուտից առաջ ինքնապարգևատրվել է 100 տոկոս աշխատավարձով։
Եվրոմեդիա24-ն է գրում ու մանրամասնում․ «Գարիկ Սարգսյանն ինքն է նախագիծը բերել ու մեղմ ասած «վաստակել» ՔՊ-ական ավագանու իր թիմի քվեարկությունը, որպեսզի իր 590 հազար դրամ, աշխատավարձը կրկնակի ավելանա պարգևավճարով։
Մեր աղբյուրները տրամադրել են նաև ավագանու որոշումը։ Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն խրախուսում է հանրային միջոցների հաշվին՝ պարգևատրվելով։ Նման դեպք գրանցվել է նաև Արարատի մարզպետ եղած ժամանակ, երբ Սարգսյանը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանի 15 աշխատակցի էր պարգևավճար նշանակել գերազանցող 104.5%-ով դրույքաչափով։
Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը այդ ժամանակ 661,400 դրամ էր, 104.5%-ի դեպքում պարգատրման չափը կազմել էր 691,163 դրամ»։