▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին մասնակցած Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից

Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանագիր է ստորագրել, որով Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է  «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։

Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում  եմ.

  1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
  2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հիշեցնենք, որ Կարեն Շաքարայնը հունվարի 6–ին միացել էր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more