▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի հետ փակ նիստում քննարկվել է «անկլավների» հարցը․ Բաքուն իմպերատիվ պահանջ է դրել

Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացած փակ հանդիպմանը քննարկվել է սահմանազատման հարցերով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակության միջև այսօր հայ-ադրբեջանական սահմանին կայացած հանդիպումը, այս մասին հայտնում է «24Նյուզ»-ը:։

Աղբյուրի տեղեկություններով՝ ադրբեջանցիները հանդիպմանը իմպերատիվ պահանջ են դրել՝ զիջել Տավուշի երկայնքով գտնվող, այսպես կոչված, «անկլավները», և իրենք իրենց կողմից պատրաստ չեն ընդունել, որ հայկական կողմը նույնպես ունի Ադրբեջանի կողմից զբաղեցրած տարածքներ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more