Այսօր վարչապետն իր ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է «Ինչու՞ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում» հարցին։ Այս մասին գրառում է կատարել սոցիալական ցանցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Բոլորս էլ գիտենք, որ վաղուց ոչ ոք այլևս չի խոսում և, առավել ևս, չի հարցնում դրա մասին, բայց եթե Փաշինյանը որոշել է մոռացված հարցեր բարձրացնել՝ դրանց տալով ծայրահեղ մանրամասն պատասխաններ (հեծանիվի մասին պատասխանը բաղկացած է 9 կետից), ապա առաջարկում եմ հաջորդ գրառմամբ անդրադառնալ մեկ այլ թեմայի՝
«Ինչու՞ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»։
Նշվածը, թեկուզ մոռացված, սակայն միևնույն ժամանակ անհամեմատ ավելի հետաքրքիր և կարևոր հարց է։», - նշել է Մարուքյանը։
Փաշինյանը թող պատասխանի՝ որտե՞ղ են պետական փողերը, և ինչու՞ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը․ Մարուքյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


