ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ենթարկեցնելով ՆԱԲՈւ և ՍԱՊ հակակոռուպցիոն անկախ մարմինները գլխավոր դատախազին: Անկախ հակակոռուպցիոն մարմինների փակումը Զելենսկին բացատրել է ռուսական գործակալների դեմ պայքարի անհրաժեշտությամբ:
Ռուսական կայսերականության դեմ պայքարով բռնաճնշումներն արդարացնելու մարտավարությունը մինչև վերջերս անվրեպ է գործել, ապահովելով հանրության և Արևմուտքի անվերապահ աջակցությունը: Այս անգամ սակայն Ուկրաինայի ժողովուրդը ոտքի է կանգնել և սկսել զանգվածային ցույցեր՝ բողոքարկելով Զելենսկու որոշումը: Արևմուտքը նույնպես դատապարտել է Զելենսկու քայլերը և պահանջել չեղարկել հրամանագիրը:
Փաշինյանը և նրա սուտի արևմտամետ կցորդները նույն` Հայաստանում առայժմ անխափան գործող քարոզչական մեխանիզմն են կիրառում, ցանկացած հակաժողովրդավարական արարք՝ բռնաճնշում և ապօրինություն արդարացնելով հիբրիդային «ռուսաստրուկների» դեմ պայքարով:
Կարելի է
- խախտել Սահմանադրությունը,
- ծեծել քաղաքապետարանի չարաշահումների մասին ասող բլոգերներին,
- լուծարել 1700 տարվա պատմութուն ունեցող եկեղեցական հաստատությունը և նրա հինավուրց կանոնադրությունը,
- ինքնակոչ գրչակների ձեռքով գրել նոր կանոնադրություն, վարչապետի որոշմամբ նշանակել կաթողիկոս, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անվան տակ կառուցել նիկոլապաշտ սինլքորների մի նոր աղանդ,
- Սահմանադրության և օրենքների ակնհայտ խախտումով խլել սեփականություն, պարտվել Ստոկհոլմյան արբիտրաժային դատարանում, հրաժարվել կատարել այդ վճիռը և հարյուր միլիոնների վնաս տալ Հայաստանին՝ խարխլելով երկրի միջազգային վարկը և ներդրումային մթնոլորտը,
- սարքած գործերով բանտեր նետել քաղաքական հակառակորդներին,
եթե հայտարարում ես, որ այս ամենը արվում է Ռուսաստանի լծից ազատվելու նպատակով:
Արևմուտքն առայժմ աչք է փակում այս ապօրինությունների վրա, բայց Փաշինյանը շատ շուտով իր տխմար հակաժողովրդավարական քայլերով անցնելու է այն գիծը, որն անցավ Զելենսկին:
Բոլոր նրանք, ովքեր այսօր ակտիվ կամ լռելյայն աջակցություն են ցույց տալիս Փաշինյանի այս խելացնոր այլանդակություններին, պատասխանատու են դառնալու Հայաստանը բռնատիրության, ապօրինության և քաոսի ճահիճը մխրճելու համար:
Ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների և մարդու հիմնարար իրավունքների սուտի պաշտպանները դառնալու են այդ արժեքների առաջին գերեզմանափորները:
Եվ հերթական անգամ կպարզվի, որ ժողովրդավարական ազատությունների և իրավունքների միակ պաշտպանն ու պահապանը նորից լինելու է ոտքի կանգնած ժողովուրդը»:
«Փաշինյանը շուտով իր տխմար քայլերով անցնելու է այն գիծը, որն անցավ Զելենսկին». Լևոն Զուրաբյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


