Փաշինյանը մետրոյում ափերից ելավ և «կռիվ արեց» արցախցի կնոջ հետ․ «Բարձր էլ կխոսամ, թռածներով ինձ չմեղադրեք հանկարծ»
Դիտեք նաև՝
|
«Եղբայր, կարելի՞ է մի հատ քեզ նվիրեմ սրանից»,- մետրոյում, ցույց տալով իր ձեռքին եղած քարտեզը, տղա երեխային ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեխայի մայրը արձագանքեց. «Չէ, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»: «Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու. էդ հաշվի առեք: Մենք չենք թողնելու ձեր այդ գաղափարաբանությունը»,- նշեց փաշինյանը, ինչին արձագանքեց արցախցի կինը. «Դուք չեք թողել արդեն, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»: Փաշինյանը հունից դուրս եկավ, սկսեց բարձր ձայնով խոսել. «Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք: 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա հայաստան, հիմա եկել եք այստեղ և ասում եք՝ բա մենք ուզում էինք վերադառնայիք: Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չեք մնացել»: Կինը ասաց Փաշինյանին, որ իր հետ այդպիսի բարձր ձայնով չխոսի»: «Կխոսեմ, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել...»,- շարունակեց Փաշինյանը: Դիտեք նաև՝ |


