▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել ՔՊ-ականների հետ

«Հրապարակ»-ը գրում է. «Օգոստոսի 23-ին կավարտվի պատգամավորների մեկամսյա արձակուրդը, սեպտեմբերի 9-ին աշնանային նստաշրջանի մեկնարկը կտրվի։
ՔՊ-ական մեր աղբյուրի վստահեցմամբ, իշխանական թիմն աշխատանքի է վերադառնալու մարզական գերազանց կարգավիճակում, քանի որ կուսակցության վարչության վերջին նիստում, որն անցկացվել է օրերս, Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել վերնախավի հետ, ասել է, որ չի հանդուրժելու անաշխատունակներին, կուսակցության համար «վիզ չդնողներին»:

Չէ՞ որ առջևում նախընտրական ժամանակներ են, բացի այդ` աշխարհաքաղաքական զարգացումները չեն երաշխավորում ֆորսմաժորներից, ուստի պետք է բոլորն իրենց տեղում լավ աշխատեն, նպաստեն կուսակցության ռեյտինգը բարձրացնելուն, իսկ վնասողներն ու «հանդիսատեսները» պետք է լքեն իրենց պաշտոնները և ՔՊ-ն:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, արդեն վերադարձել է մեկամսյա արձակուրդից և անգամ կուսակցական հավաքներ է արդեն անցկացնում, երեկ էլ նախաձեռնող խմբի նիստ է եղել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more