|
Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ելույթ է ունեցել GB News-ի եթերում՝ Քամիլա Թոմինիի հաղորդման ժամանակ և անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումներին: «ԱՄՆ-ն, ինչպես և ԵՄ-ն, միջոցներ են ներդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով իր ուղին սկսել է որպես պոպուլիստ, իսկ հետո վերածվել ավտոկրատի, որը զավթել է իշխանությունը՝ կործանելով ժողովրդավարությունը և թիրախավորելով Հայ Առաքելական սուրբ եկեղեցին: Ես պատիվ ունեմ ներկայացնելու Սամվել Կարապետյանին՝ մարդու, բարերարի, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին, որն արդեն վեց ամիս է՝ գտնվում է ճաղերի հետևում իր հավատքի պատճառով: Ձերբակալելով իմ պաշտպանյալին՝ իշխանությունները դուրս եկան երկրի բարձրագույն հոգևորականության դեմ: Չորս արքեպիսկոպոս գտնվում է բանտում: Կառավարությունը պահանջել է Կաթողիկոսի՝ ժողովրդի հոգևոր առաջնորդի հրաժարականը: Ես եղել եմ Հայաստանում, որը քրիստոնեության բնօրրանն է: Հայ Առաքելական եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցի է։ Լինելով այնտեղ և հասկանալով եկեղեցու պատմությունը՝ հնարավոր չէ չզգալ նրա ուժը, նույնիսկ եթե հավատացյալ չես: Սերունդներ շարունակ եկեղեցին եղել է միասնության վայր, կենտրոնական դեր է խաղացել հայոց լեզվի զարգացման գործում: Իսկ այսօր այն ենթարկվում է դաժան հարձակումների»,- նշել է Ամստերդամը: |
«Փաշինյանը կործանում է ժողովրդավարությունը և թիրախավորում եկեղեցին». Ամստերդամ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


