▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կատաղած է. մարզպետը չի՞ վերադառնա արձակուրդից

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որին Փաշինյանը երեկ մեկշաբաթյա արձակուրդ է ուղարկել, հնարավոր է՝ չվերադառնա արձակուրդից: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը կատաղած է Մովսիսյանի վրա։ Բանն այն է, որ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին թմրանյութի կասկածանքով բերման ենթարկելուց րոպեներ անց մարզպետը հրապարակավ կասկածի տակ է դրել ոստիկանության գործողությունները՝ հայտարարելով, որ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը լարված հարաբերություններ ունի իր խորհրդականի հետ։ Ապա ՔՊ վերնախավին վստահեցրել է, որ իր խորհրդականն անմեղ է` գլխին սարքում են:

ՆԳ նախարարը ժամեր անց ազատեց Աշտարակի ոստիկանապետին։ Սակայն երեկ մարզպետի խորհրդականին մեղադրանք առաջադրվեց` թմրամիջոց պահելու, տեղափոխելու, իրացնելու՝ ՔՕ 396-րդ հոդվածի 1-ին եւ 393-րդ հոդվածի 1-ին մասերով, որից հետո մարզպետին արձակուրդ ուղարկեցին՝ իբր քննությանը չմիջամտելու նպատակով։

Իսկ մարզի ՔՊ-ականները վերեւներին փոխանցել են, որ մարզպետն ամբողջ օրը խորհրդականի հետ է լինում, եւ պետք է Փաշինյանը նրան էլ անակնկալ ուղարկեր թմրանյութի թեստ հանձնելու, եւ բողոքել են նրանից, որ իր ազգուտակին պաշտոնների է նշանակել: Գրել էինք, որ կինն Աշտարակի մշակույթի տան տնօրենն է, եղբայրը՝ Մարտին Մովսիսյանը, «Հայփոստի» բաժանմունքի ղեկավարը, մարզպետարանում էլ կան նրա գերդաստանի անդամներ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more