«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընդգծում է՝ հայ ժողովուրդն իր քվեարկությամբ կարող է կանխել 300 000 ադրբեջանցու մուտքը Հայաստան.
«Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300 000 ադրբեջանցի։ Այսօր մենք բոլորս համոզվեցինք դրա մեջ։ Ճշմարտությունն արդեն բացահայտվել է։
Մայիսի 21-ին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ ադրբեջանցի չի գալու Հայաստան, և նա դա երաշխավորում էր։ Սակայն այսօր արդեն հայտարարում է, որ ադրբեջանցիներ գալու են, իբրև թե, «զբոսաշրջիկի» կարգավիճակով։ Նա կարծում է, թե հայ ժողովուրդը միամիտ է։ Մի կողմից նա ժողովրդին վախեցնում է պատերազմով և ռազմական շքերթ կազմակերպում, մյուս կողմից՝ ժողովրդի թիկունքում նախապատրաստում է ադրբեջանցիների «ռազմական զբոսաշրջությունը» Հայաստանում։ Դուք կարող եք կանխել 300 000 ադրբեջանցու մուտքը Հայաստան»։


