▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրեց կնոջ հետ զրույցում

***

***

«Դուք եք կզել, փախել եք». Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրեց կնոջ հետ զրույցում

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունից դուրս է եկել։

Նա սկսեց բղավել տարածքում գտնվող կանանցից մեկի վրա՝ հայտարարելով, թե ղարաբաղցիները թալանել են Հայաստանը։

«Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներ...»,– հայտարարել է Փաշինյանը։
***

«Իրեն թվաց, թե բարի նպատակներով եմ մոտեցել, ժպտաց ու սկսեց ավելի մոտիկանալ, երբ ես խոսեցի, ինքը շատ արագ ընկավ իրեն բնորոշ հիստերիայի մեջ։ Ես որպես բժիշկ՝ գնահատում եմ, որ ինքը ադեկվատ չի, փորձում էր անգամ ինձ ձեռքերով կպնել, ես մի քանի անգամ գոռացի, ասացի՝ ձեռքերդ հեռու տար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ նրա հետ վիճած կինը։ «Ես այս թաղամասի բնակիչ եմ ու չեմ կարող հանդուրժել, որ թուրքը գա իմ շենքի դեմը, իմ տարածքն էլ պղծի ու ես չարտահայտվեմ։ Ես անհետ կորածի քույր եմ, բայց իմ հոգու առաջին պոռթկման պատճառն իմ հայրենիքի կորուստն է։ Առաջին պատերազմում էլ ենք կորուստներ ունեցել, բայց մենք հաղթած, արժանապատիվ ու հպարտ ենք զգացել։ Ինքը պղծեց ամեն ինչ, հայրենիքիս այսպիսի անպատիվ կորուստը ես ներել չեմ կարող»,- նշեց քաղաքացին։

***

Լրագրող Լիա Սարգսյանն էլ այս առիթով գրում է․

«Եթե դու Ռոբն ես, Ռոբիդ սատկացնելու եմ, կալուգացուդ սատկացնելու եմ, կզացնելու եմ»,– սպառնաց Նիկոլ Փաշինյանը՝ քաշքշելով իրեն մոտեցած կնոջ թևից։

Խոսքը երկրի ղեկավարի կողմից հնչեցված հրապարակային սպառնալիքների մասին է, որոնք ակնհայտորեն ուղղված են քաղաքական ընդդիմախոսների դեմ։

Երկրի ղեկավարի կողմից նման բառապաշարի կիրառումը ստեղծում է բռնության և հաշվեհարդարի մթնոլորտ։ Հնչեցված արտահայտությունները պարունակում են քրեաիրավական տարրեր։ Փաշինյանը հնչեցնում է սպանության կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիք, իսկ դրա իրականացման վտանգը չի կարելի անտեսել՝ հաշվի առնելով սպառնալիք հնչեցնող անձի պաշտոնն ու դրանից բխող հնարավորությունները։

Եթե նման հայտարարություն հնչեցներ սովորական քաղաքացի կամ ընդդիմադիր գործիչ, իրավապահ համակարգի արձագանքը կլիներ անհամեմատ ավելի կոշտ և արագ։ Հիշեցնենք, որ ՔՊ-ի նախընտրական պաստառը պատռելու համար քաղաքացուն ձերբակալել էին, ապա տեղափոխել հոգեբուժարան, որտեղ նա ինքնասպան էր եղել։

info@asekose.am/095519696
Հասարակություն more