▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը հրապարակավ ցուցադրում է իր կրթության կիսատ-պռատությունը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ցուցադրում է իր կրթության կիսատ-պռատությունը․
«Հանրային» կոչվածով քիչ առաջ ցույց էին տալիս Նիկոլ Փաշինյանին, ով ինչ-որ հանդիպման ժամանակ ներկաներին բացատրում էր ազգի ու ժողովրդի տարբերությունը։ Բառացի չեմ կարող նրա խոսքը ցիտել, սակայն նրա ասածի իմաստն այն էր, որ ազգը նույն ազգության մարդկանց ընդհանրությունն է, իսկ ժողովուրդը, ի տարբերություն ազգի, օժտված է իրավական գիտակցությամբ, իրավունքի սուբյեկտ է։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող, բազում խորհրդականներ, օգնականներ ունեցող Նիկոլ Փաշինյանի կողքին չկա՞ խելացի մեկը, նրան հուշի, որ չիմացած, չսովորած բաների մասին պետք չէ ուրիշներին դաս տալ, մանավանդ՝ հրապարակային ձևով։ Ժողովուրդը որոշակի տարածքում ապրող մարդկանց պատմականորեն ձևավորված կայուն համախմբություն է։ Ազգը մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն է, որ բնորոշվում է լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` հիմնականում պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ: Պատմագիտական տեսակետ կա, որ ժողովուրդներ եղել են հնում և միջնադարում, իսկ նոր ժամանակներում ժողովուրդները ազգեր են դարձել։ Նիկոլ Փաշինյանի ասած՝ ժողովրդի իրավական գիտակցությունը միայն զարմանք ու տարակուսանք կարող է առաջացնել»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more