▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ՀՖՖ նախագահի անուններ է ուզել թիմից. ներքին խմորումներ

«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խայտառակ ելույթները վերջապես զայրացրել են նաև իշխանություններին: Լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը թիմից ՀՖՖ նախագահի թեկածուների անուններ է ուզել:

Վրաստանի ազգային թիմից կրած խայտառակ պարտությունները (9:1) ստիպել է Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին ՀՖՖ նախագահի թեկնածուների անուններ որոնել: Իշխանությունները հատկապես սարսափած են 2026թ.-ի ընտրությունների փաստով, քանզի հարյուր հազարավոր ֆուտբոլասերներ ֆուտբոլային ձախողումները կապում են հենց իշխանությունների հետ, ինչը իրականություն է»,-ԱրմԼուր-ն է գրում ու նշում, որ կայքի աղբյուրները փոխանցում են, որ այս պահին քննարկվում է ֆեդերացիայի նախագահի երեք անուն.

Հավաքականի, հոլանդական «Այաքս»-ի ու Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին խաղացող Արազ Օզբիլիսի,

. Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի

. Ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Յուրա Մովսիսյանի անունները:

Ըստ նույն աղբյուրների` Յուրա Մովսիսյանի տարբերակն ամենահավանականն է, քանզի վերջինս լուրջ կոնֆլիկտ է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ ու հրապարակային քննադատել է վերջինիս, լոյալ է այս իշխանություններին ու վայելում է շատ ֆուտբոլասերների վստահություննը:

Դե իսկ Ռուբեն Հայրապետյանի հետ վատ հարաբերությունները ցուցիչ են Փաշինյանի համար՝ առաջնորդվելու:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի ու ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հարաբերությունները ևս լավ վիճակում չեն։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Հայրապետյանը նշել էր, որ սխալվել է Արմեն Մելիքբեկյանի հարցում, և այն, ինչ նա անում է հայկական ֆուտբոլում, խայտառակություն է։

Հիշեցնենք նաև, որ ՀՖՖ ներկա նախագահը, ով Իջևանից է, վերջերս կազմակերպել էր պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշար, որը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի հոր՝ Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Եվ այժմ Փաշինյանը երկմտում է, թե ինչպես հոր համար հուշամրցաշար կազմակերպած Մելիքբեկյանին հեռացնի նախագահի պաշտոնից։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more