▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում հայտնում է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Քաղաքացիների համար բեռն ավելանում է գույքահարկի տեսքով, աղբահանության վճարի տեսքով։ Ավելացել են տեղական տուրքերն ու վճարները։ Փոքր և միջին բիզնեսի համար ավելացել է հարկային բեռը։ Նրանք, որոնք շրջանառության հարկով էին աշխատում, արդեն կա՛մ ավելի բարձր հարկ  պետք է վճարեն, կա՛մ ԱԱՀ դաշտ։ Մենք տեսնում ենք բողոքներ ոսկու շուկայում աշխատողների կողմից, այն բիզնեսները, որոնք սուրճի ապարատ ունեն տեղադրած և ասում են, որ այլևս ձեռնտու չէ այդ ամենով զբաղվելը»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more