▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ցանկանում է վայելել ԵԱՏՄ-ի առավելությունները` մինչև ՀՀ-ին հրավիրեն անդամակցելու ԵՄ-ին․ Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է շարունակել վայելել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առավելությունները՝ օգտվելով Ռուսաստանից և մյուս անդամ պետություններից, մինչև Հայաստանին հրավիրեն անդամակցել Եվրամիությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը համեմատել է Փաշինյանի արձագանքը ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու կոչին Լև Տրոցկու բանաձևի հետ. «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, այլ լուծարել բանակը»։

«Բառացիորեն՝ մենք հանրաքվեով ոչինչ չենք որոշի, մինչև մեզ չհրավիրեն անդամակցել ԵՄ-ին։ Եվ այդ ժամանակ, բնականաբար, մենք կթռչենք Եվրոպա։ Բայց մինչ այդ մենք կվայելենք ԵԱՏՄ-ի բոլոր առավելությունները՝ հմտորեն օգտվելով Ռուսաստանից և մյուս անդամ պետություններից։ Ապրես, իհարկե», - գրել է Մեդվեդևը Max հարթակում։

info@asekose.am/095519696
Քաղաքական more