▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվել

***

 Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, թե ինչու 2018 թվականի հեղափոխության մեկնարկից 7 տարի անց որոշեց սափրվել։

Նա նշեց, որ իր համար անսպասելի էր, որ այդ հարցն այդքան լայն արձագաք ստացավ և հավելեց, որ որոշել էր հենց ավագ դստեր՝ Մարիամի ծննդյան օրը սափրվել։

«Հիմա որ եթեր գնաց մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչու նրա ծննդյան օրը, ոչ թե մեր։ Աշոտն այդ առումով ամբիցիոզ չէ, նման հարց չի բարձրացնի»,– կատակեց Փաշինյանը։

Նա նշեց, որ 44–օրյա պատերազմի մեկնարկից և դրանից հետո ամեն օր քնել և արթնացել է ինքն իրեն ուղղված հարցերով․ «Հարցեր են եղել, որոնք հնչել են հազարավոր անգամներ և եթե ես ինքնս ինձ ուզում եմ հոգեբանական և ենթագիտակցական վերլուծության ենթարկեմ, թե ինչու այդ որոշումը կայացրի, ինձ համար պատասխանը հստակ է և միանաշանակ՝ այդ որոշումը կայացնելու պահին ինքս ինձ հարցեր այլևս չունեմ և իմ բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»,– ասաց նա՝ հավելելով, որ «դա լավ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more