▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Ավինյանի վախն է բռնում

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2 մերձավոր ձերբակալվեց` Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու տեղակալ Դավիթ Բալասանյանը։ Մոտ մեկ տասնյակ այլ անձինք՝ նույնպես: Մեղադրվում են պաշտոնի և պետական գնումների ոլորտում չարաշահումների համար: Անցած տարի էլ կալանավորվեց Ավինյանի մեկ այլ մտերիմ` փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը՝ առողջապահության ոլորտի չարաշահումների հետ կապված քրեական գործով: Փաշինյանը պարբերաբար իր թիմակիցներին հասկացնում է, որ ոչ ոք պաշտպանված չէ` մի օր մեկի ընկերոջը, մյուսը օրը մեկ ուրիշի հարսին, երբեմն հենց բարձր պաշտոն զբաղեցնող անձին կարող են անսպասելի կալանավորել, գործ հարուցել` առանց լուրջ հիմքերի: Պարզապես վախը բռնելու և ցույց տալու համար, թե ով է երկրում «ասողը»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more