▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը, օլիգարխներին թողած, ընկել է ժողովրդի 2 կոպեկի հետևից»․ Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ժամանակակից պետության հայեցակարգը պետք է լինի հետևյալը. պետությունն է մարդու համար, ոչ թե մարդը՝ պետության։ Բանկերն են մարդկանց համար և ոչ թե մարդիկ բանկերի համար»:

«Հայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․․․

Նիկոլ Փաշինյանը օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի 2 կոպեկի հետևից, որովհետև օլիգարխներին ոչ մի բան չի կարողանում անել․․․ Եվ այդ ֆոնին այս բացատրությունն է՝ դա նրա համար է, որ կոռուպցիան բացահայտենք․․․ Կոռուպցիան իշխանության մեջ է․․․

Համընդհանուր հայտարարագրման համակարգը ավտորիտար գործիք է։ Այս համակարգը հակասում է ժողովրդավարական հասարակության բոլոր սկզբունքներին․․․ Չկա երաշխիք, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի մեր թշնամի երկրների հատուկ ծառայությունների ձեռքում»,- տեսանյութում ընդգծում է Մարուքյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more