|
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Բա չիմացա՞ք։ Պարզվում է՝ Ալիևի երեկվա ելույթից անմիջապես հետո Կովկասի մուսուլմանների գրասենյակը ավագանու նիստ է հրավիրել, որին մասնակցել են Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, ավագանու անդամներ, կրոնական միավորումների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչներ և պատգամավորներ։ Իսկ նիստի ժամանակ Փաշազադեն հայտարարել է, որ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։ Ավելին, նիստի ժամանակ «պատմական» որոշում են կայացրել՝ «վերականգնելու Երևանի qazı–ը (Հոգևորական, շարիաթի դատավոր, որը քննում է մուսուլմանների շրջանում կրոնական դատարանների գործերը) իրավունքները», ոմն Բախթիյար Նաջաֆով էլ նշանակվել է այդ պաշտոնում։ Ըստ իս այս ամենին պետք է տրվի հստակ քաղաքական գնահատական թե՛ մեր Հայ Առաքելական եկեղեցու և թե՛ ԱԳՆ-ի կողմից։ Ինչքա՞ն կարելի է անտարբեր ու լուռ հետևել հակաքրիստոնեական, միջկրոնական, միջէթնիկ ատելություն հրահրող, ՀՀ-ի նկատմամբ տարածքային զավթողական ծրագրեր ի ցույց դնող Ադրբեջանի գործունեությանը»: Դիտեք նաև՝ |
«Փաշազադեն հանդես է եկել հերթական հայատյաց ելույթով». Տաթևիկ Հայրապետյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


