▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշարված Արցախում հարսանիք է. փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք

Ս. Հակոբավանքում  տեղի է ունեցել Սուրբ Պսակի արարողություն ձեռամբ վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի։ Հայտնում են հայ առաքելական եկղեցու  Արցախի թեմից:

Արցախում վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք, իսկ վանքի բակում սպասող Քոլատակ գյուղի կիրակնօրյա դպրոցի սաները ծափողջյուններով դիմավորել են օրվա հերոսներին։

Ի հակառակ Արցախի շրջափակման պատճառով առաջացած ծանր հետևանքների, արցախցիները շարունակում են իրենց հատուկ տոկունությամբ դիմադրել դժվարություններին, կազմել նոր ընտանիքներ և շենացնել Արցախը:

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկարներ է հրապարակել պսակադդրությունից եւ կից գրառում կատարել:

«Արմանի և Մարիամի պսակադրություը Սուրբ Հակոբավանքում, 03.09.2023»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more