ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
2016 թվականի մայիսի 20-ին` ժամը 17:00-ին, «Աստղիկ» բ/կ-ից ահազանգ է ստացվել, որ Շահումյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված Դավիթ Թովմասյանը:
Դեպքի վայրի զննության ընթացքում, Երևան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի նախասրահից, հայտնաբերվել է «ՊՍՄ ՌԳ 1015 Պ» համարի ատրճանակ՝ թվով 6 փամփուշտներով, մեկ գնդակ և պարկուճ` արնանման հետքերով:
Դեպքի առթիվ 20.05.2016թ-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են տուժածի մերձավոր ազգականները։ Նախնական տվյալներով՝ 20.05.2016թ.` ժամը 17-ի սահմաններում, հարազատները տանը գտնվելու ժամանակ լսել են կրակոցի ձայն, դուրս եկել և տան հետնամասում, գետնին ընկած, տեսել Դավիթ Թովմասյանին՝ արնաշաղախ վիճակում, որից հետո զանգահարել են շտապօգնություն և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատագենետիկական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Պարզվում են 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձի պատճառները
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


