▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվում է, որ Վրեժը երեկ էլ էր եկել Ազգային Ժողով

ԱԺ ընդունարանում իրականացվում են հետաքննական աշխատանքներ։ Մինչ այդ, հայտնի է դարձել, որ ԱԺ ներխուժած երիտասարդը՝ 1988թ ծնված Վրեժ Գալստյանը, երեկ եւս եկել է ԱԺ իր բողոքով եւ նույնիսկ մոտեցել լրագրողներին՝ խնդրելով իրենից հարցազրույց վերցնել։

Այս մասին գրում է  Ա1 պլուսն ու ավելացնում, որ որոշ տեղեկություններով՝ նա հոգեկան շեղումներ ունի, երկու դատվածություն։


Հիշեցնենք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել ԱԺ շենքի մոտ։

Դանակով քաղաքացին փորձել է մտնել ներս, նրա վրա անվտանգության աշխատակիցները կրակել են։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։

Թիվ 1 կլինիկական հիվանդանոցից հայտնել են, որ Վրեժ Գալստյանը ազդրի միջին, փափուկ հյուսվածքների վնասվածք է ստացել, նրա վիճակը գնահատվում է բավարար եւ նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more