ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
54-ամյա Վահան Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով, հայտնաբերվել է 2015թ. օգոստոսի 31-ին՝ Երևան քաղաքի իր բնակարանում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Քննությամբ հիմնավորվել է, որ դեպքի օրը Ռ. Մկրտումյանը, կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ պահանջելու կապակցությամբ, գնացել է Վ.Աղաջանյանի բնակարան և նախապես իր հետ վերցրած դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով կրծքավանդակի զույգ կեսերի առաջային մակերեսների ծակած-կտրած միջանցիկ վնասվածքներ, որի հետևանքով վերջինս մահացել է արյան սուր կորստից:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ.Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Պարզվել է 54-ամյա տղամարդուն սպանած անձի ինքնությունը, շարժառիթը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


