▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը․ նա անչափահաս է

Մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի 9 հասցեի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Տարոն Ս․-ն է, ում նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Ալմա Աթայի փողոցի 2/10 հասցեի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել է՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ Տարոն Ս․-ի մարմնական վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Ա․ Հ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ Ա.Հ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more