▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադիր չէ ամեն մի բերանը նավթոտի այդքան ուշադրություն դարձնել

Հարգելի գործընկերներ, համառորեն փորձում էի չմասնակցել Մոլդովայի օմբուցվումեն (չգիտես ինչի բոլորը օմբուցմեն են գրում) Աուրելիա Գրիգորիույի՝ ՀՀ ԱԺ-ում դրսևորած պահվածքի վերաբերյալ քննարկումներին., բայց քանի որ համացանցային քննարկումները կրում են շատ պարզունակ բնույթ՝ կցանկանայի մի քանի դիտողություններ անել.
* Դիտարկումներ կան, թե ինչու մեր ԱԱԾ-ն, ԱԳՆ-ն և մյուս գերատեսչությունները նախօրոք չեն ճշտել տիկնոջ անցյալը, ներկան, դիրքորոշումները, ախորժակը, շնչած թարախի չափը և նավթագրգիռ կողմնորոշումը, որի արդյունքում պետք է արգելվեր նրա մասնակցությունը ՀՀ-ում անցկացված միջոցառմանը: Հարգելիներս, անգամ միմյանց խիստ թշնամի երկրների պատվիրակները մասնակցում են միմյանց տարածքում անցկացվող միջազգային միջոցառումներին, և տվյալ երկրների ԱԱԾ-ի և այլ գերատեսչությունների առաջին գործառույթը նրանց անվտանգությունն ապահովելն է:
* Համացանցը եռում է զայրալից, թե ԱԺ-ում մի տղամարդ չկար՝ բռներ էդ լրբուշկայի մազերից, քարշ տար դռան հետևը, ապրի Հերմինե Նաղդալյանը, ինքը իրան տղավարի պահեց և այլն: Ընկերներ, հիշեք մուտուտումբու վայրի ցեղերի ազգային ծեսերին հարիր ոռնոցն ու սմբակների դոփյունները Բաքվում Րաֆֆիի ելույթից հետո: Այդ անասնական մռնչյունները կարող է ներքին սպառման համար իրենց ցեղախմբում տաշի-տուշիի ալիք բարձրացրեց, բայց ցանկացած քաղաքակիրթ մարդու համար որքան նողկալի էր և հակաբնական: Ընդհակառակը, նման հիմարությունների պատասխանը զուսպ և արժանապատիվ պահվածքն է:
* Եվ պարզապես արհամարհեք, պարտադիր չէ ամեն մի բերանը նավթոտի այդքան ուշադրություն դարձնեք, բռնության կոչեր անեք, պահանջեք, որ նրան ենթարկեն սեռական տարաբնույթ ֆանտաստիկ բռնությունների: Ի վերջո, արդեն համապատասխան միջազգային կառույցները բողոքի նոտա են ստացել, և, հուսանք, որ պատիժը չի ուշանա: Պարզապես կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ նմանատիպ պետական պաշտոնյաները պատժվեն հենց իրենց երկրներում:

Վարուժան Բաբաջանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more