▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան

«Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»,- Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին դիմելով՝ ասաց Բագրատ Սրբազանը։ Երթի մասնակիցների դասադուլ հայտարարած ուսանողների դիմաց համալսարանի դռները փակ են։ Սակայն բակում հավաքված ուսանողները իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին շարժմանը։

***

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի դռները ռեկտորատը փակել էր Բագրատ Սրբազանի և երթի մասնակիցների դիմաց։ Շարժման մասնակիցների՝ Բրյուսովի շենքի մոտակայքից հեռանալուց հետո դռները բացվեցին և լրատվամիջոցները կարողացան մուտք գործել, որտեղ հանդիպեցին ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին։ Լրագրողի այն հարցին, թե լսեցի՞ք, որ Բագրատ Սրբազանը ձեզ էր դիմում, համալսարանի Գյուրջինյանը պատասխանեց․ «Աղմուկ էր, չեմ լսել, ի՞նչ էր ասում։ Հիմա դռները բաց են, ով գնալու էր գնաց, փակ էր, քանի որ պետական քննություններ են ընթանում»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more