▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարեկները զբաղվում են նաև թմրանյութի վաճառքո՞վ»

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը գրում է. «Պարեկները նաև թմրանյութ վաճառո՞ղ
Ըստ տեղեկությունների, այսօր Արագածոտնի մարզում ձեռբակալվել է պարեկ, ով զբաղված է եղել «կրիստալ տեսակի թմրանյութերի վաճառքով»։
ՀՀ ոստիկանություն, խնդրում եմ հերքել կամ հաստատել լուրը:
Հ.Գ Առաջիկայում սպասում եմ պարեկների կողմից ավազակային հարձակման լուր իմանալուն»:

Հավելենք, որ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով, քննչական կոմիտեն այսօր ձերբակալել է պարեկի, ով զբաղված է եղել թմրանյութերի վաճառքով։ Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում։  Պարեկը ձերբակալվել է «կրիստալ» տեսակի թմրանյութ վաճառելու գործով։

Նշենք, որ երեկ էլ պարեկային ծառայողը Կոտայքի մարզում ենթադրյալ գողի էր սպանել։ Ավելի վաղ էլ պարեկներից մեկը ձերբակալվել էր գողություն կատարելիս։

info@asekose.am/095519696
Հասարակություն more