▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարագլխի միակ քաղաքական կապիտալը ներքին ատելությունն է բոլորի նկատմամբ»․ Դավիթ Սարգսյան

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարագլխի միակ քաղաքական կապիտալը համատարած ներքին ատելությունն է բոլորի նկատմամբ` եկեղեցուց մինչև իրեն պատգամավոր դարձրած առաջին նախագահ: Նրա հեղաշրջումն ու յոթնամյա կառավարումը ևս բացառապես ատելության հենքի վրա էր կառուցված` որպես մի ավերիչ ուժի, ոչ թե շարժում էր հանուն որևէ բանի:
Եթե մինչև վերջերս հեղաշրջման պտուղները վայելում էր հասարակության տականքը, հիմա արդեն նրանք էլ են սոցիալապես քաշված, և միակ շահառուն բացառապես իր ընտանեկան կլանն է, մեկ էլ Էրդողանն ու Ալիևը:
Պարագլուխը Հայաստանում ունի մեկ թշնամի՝ միտքը, մտածողությունն ու բովանդակությունը: Մտքի բացակայությունը նա հասցրել է կատարելության: Սեփական պատկերացումներին համապատասխան ալիևյան ենթապետություն ունենալու համար պետք է փոշիացնել այն ամենը, ինչը կարող է վտանգավոր լինել նրա համար: Այդ իսկ պատճառով ամենածանր հարվածները հասցվում են միտք ծնող ոլորտներին՝ գյուղատնտեսությանը, կրթությանը, գիտությանը, մշակույթին, եկեղեցուն:
Հայաստանում չի կարող լինել մի քաղաքական օրակարգ, որը դուրս է պատերազմի և դրա հետևանքների քննարկումից: Մյուս բոլոր օրակարգերը բարոյականության և մտքի արտադրության տեսակետից կեղծ օրակարգեր են: Վարչախմբի պարտադրած օրակարգը բարոյականության, արժեհամակարգի, քաղաքական նորմերի հետ որևէ կապ չունի: Նրա օրակարգը Հայաստանն իր պատկերացումների համաձայն ձևելն է, որում Արցախը բեռ է, Ալիևն էլ` Կովկասի փոխարքա»:

***

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ թվում էր՝ էլ ավելի խորապես հասկանալու, վերլուծելու բան չի մնացել, սակայն խմբակը երեսպաշտության նոր հորիզոններ է հաղթահարում:
Մի կողմ թողնելով Լևոն Տեր-Պետրոսյանին իմ անձնական վերաբերմունքը, նրան պարտությունների սիմվոլ չեմ կարող համարել ու հասկանում եմ էսպես. խմբակի անդամը պարտություն է համարում 1998-ին իշխանությունն անցնցում թողնելը:
Իրենց աչքերում պարտությունը իշխանությունից հրաժարվելն է, ոչ թե թշնամուն հայրենք առանց կրակոցի հանձնելը. դա փաստ է:
Բայց եթե Տեր-Պետրոսյանի՝ իշխանությունից հրաժարվելը երկրի համար բերեց տարատեսակ ճգնաժամերից դուրս գալուն և զարգանալուն, հետևաբար հաղթեց երկիրը, պետությունը, մեր դեպքում՝ պետությունները, իսկ արդեն 2018-ին Սերժ Սարգսյանի իշխանությունից անցնցում հրաժարվելը՝ ի օգուտ իրենց իսկ խմբակի, բերեց որակապես այլ ու արդեն բոլոր ոլորտների ճգնաժամերի, բարոյականության ու արժեքների անկման և որպես արդյունք՝ իրական պարտությունների:
Կարծում եմ, պատմությունը, որը գրվելու է դեռ ավելի հանդարտ ժամանակներում, Ալենի կամ մեկ այլ ուսապարկի գնահատականների կարիքը դժվար ունենա»:

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի․

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեկվա հանդիպումը պատմական էր։

Տեր-Պետրոսյանն, ինչպես միշտ, իր պատկառելի, ծանրակշիռ ներկայությունը ցույց տվեց՝ լրացնելով այն պետական վակուումը, որն առաջացել է Նիկոլ Փաշինյանի գյադայապետության կործանարար քաղաքականության հետևանքով:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Հիմնադիր նախագահի վեհությամբ, ցուցադրեց Երրորդ հանրապետության անվերապահ աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին, Հայաստանի սահմանադրականությանը՝ լուսանցքում թողնելով պետականության արմատները կրծող պատուհաս իշխանությանը, որն արդեն վաղուց նույնացած է Ալիևի կամակատարի նվաստացուցիչ կարգավիճակի հետ:

Հենց սրա համար են Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի գռեհիկ վայրահաչոցները Առաջին նախագահի դեմ:

Մի առիթով, Նիկոլ Փաշինյանը դիպուկ է նկատել, թե «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Էս մի հարցում լուզերի հետ միանգամայն համաձայն եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս և ոչ միայն նա, այլ նաև հայոց պատմությունն արձանագրելու են՝ Նիկոլ Փաշինյանը ազգակործան պատուհաս է»:

***

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկրի առաջին նախագահը, անկախ Հայաստանի առաջին նախագահը այցելել է Ամենայն հայոց Կաթողիկոսին եւ իր զորակցությունն է հայտնել։
Մեծին արժանի քայլ, պետական գործչին վայել քայլ։ Նաև՝ դաս շատերին։ Եվ մի ապերախտ հիմա էլ հիմնադիր նախագահի ուղղությամբ է իր զզվելի բերանը բացել։
Այո, բոլորս վրդովված ենք, այդ ապերախտի ուրացումների շղթան հասնում է ամեն տեղ։
Նա չունի սրբություն, չունի պատկառանք և չունի ամոթ։
Բայց, մի նկատառում ուզում եմ ներկայացնել։
Ամենևին հակված չեմ մտածել, թե այդ ապերախտ ազգային պատուհասը միայն Լեւոն Տեր-Պետրոսյան անձին է ուղղում իր զզվելի որակումները։
Միամիտ կլինի այդպես մտածել, քանզի դրա բոլոր խոսքերը և քայլերը ուղղորդված են և կոդավորված։
Իրականում, համոզված եմ, նա այդպիսով, իր այդ զզվելի ուրացումը, որ արեց առաջին նախագահի հասցեին, ուղղում է համայն հայությանը, Անկախ Հայաստանի երեսուն և ավելի տարիների արժանապատիվ գոյությանը, անկախ Հայաստանի երեսուն և ավելի տարիների հաղթանակներին, իրական լինելիությանը։ Իր եղկելի խոսքով սրիկան հերթական ուրացումն ու ժխտում է տարածում ուղղված Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, Հայ Առաքելական եկեղեցուն, հայկական բանակին և, առհասարակ՝ հայկականությանը, ի սփյուռս աշխարհի։
Դրա այս հերթական թրքաբարո մտքերի արտահոսքը բացառապես թշնամու օրակարգ է, այն է՝ ժխտել, մերժել անկախ մեր պետականության, մեր, հայկական պետականության բոլոր ձեռքբերումները, ուրանալով Հայաստանի հայկական պետականությունը և պատմությունը։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը դեռ չե՞ն հայտարարել, որ 1-ին նախագահի ու կաթողիկոսի հանդիպումը, Մայր Աթոռի չլուծարվելն ու ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անվստահության գործընթացի մեկնարկը նոր պատերազմի կհանգեցնի:
Դեռ սպասում եմ, հաստատ ասելու են:
Ավերակապաշտների խմբակը իշխանատենչության երազանքների իրականացման շրջանակներում սեփական ժողովրդի դեմ ինքնության և գոյության պատերազմ է սկսել, ինչի հետևանքը նրանց իսկ քաղաքական ջախջախումն է լինելու»:

***

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբեմն անհնար է չհամաձայնվել Վարչապետի հետ։ Վերջին երկու այդպիսի դեպքերը.
Կառավարության նիստում արտահայտած միտքը տգիտության պահով և Լևոն Տեր-Պետրոսյանի մասին այսօրվա հնչեցրած գնահատականը։
Առաջին դեպքում առարկություններ չունեմ։
Երկրորդ դեպքում մեկ առարկություն և մեկ դիտարկում։ Գտնում եմ, որ առաջին նախագահը ճիշտ քայլ է արել այցելելով Գարեգին Բ-ին։
Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, ապա ասեմ, որ այդ կոնտեքստում Լևոն Տեր-Պետրոսյանին Վազգեն Սարգսյանից և Վանո Սիրադեղյանից տարանջատելը էժանագին մանիպուլյացիա է և ըստ նպատակահարմարության ճշմարիտ լինելը իրական ու դիվային նպատակները թաքցնելու անհաջող փորձ»։

***

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սերժին ու Քոչարյանին նախընտրական դաշինք առաջարկելուց ու մերժում ստանալուց հետո Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում վեր է ածվել Սերժ-Քոչարյան սիամական երկվորյակների խորթ եղբոր, որին «սիամականները» առանձնապես չեն սիրում, բայց պետք եղած ժամանակ օգտագործում են՝ հանուն «օբշյակի»»։

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more