▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապիկյանը չեղարկեց Վազգեն Սարգսյանի որոշումը․․․Գեղամ Մանուկյան

Պապիկյանը չեղարկեց Վազգեն Սարգսյանի որոշումը․․․Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին։ Սուրեն Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած ՊՆ նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգեւոր ծառայության, գնդերեցների գործունեություն։ Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ եղել են զինվորի կողքին, ապրել նրանց հետ, պայքարել նրանց հետ, զոհվել, վիրավորվել, անհետ կորել… Հետաքրքիր է՝ Պապիկյանն ինչ է անելու Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի խաչի հետ, որը հայտարարվել էր Հայոց բանակի պահապան և հովանավոր սրբություն… Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու»։

Ավելի վաղ, ԱրմենիաՍպուտնիկը գրել էր, որ կայքի տեղեկություններով՝ երեկ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։ Սա փաստացի փորձ է՝ գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկեցնելու ՊՆ պաշտոնյաներին։

📎Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ է շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների հանդեպ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։

***

Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից։

Այս մասին հայտնել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ պատասխանելով հարցերին, թե ի՞նչու այլևս Սուրբ Պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում։

«Աստված զորացնի Մեր Եկեղեցին,մեր Հայրենիքը ու մեր Բանակը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more