▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փակված REDstore-ի տնօրենը Աննա Հակոբյանին մուծվողներից է»

Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր փակված REDstore-ի տնօրենը Աննա Հակոբյանին մուծվողներից ու նրա «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսներից է

MakaryanNews-ը տեղեկացավ, որ ՊԵԿ-ի կողմից այսօր փակված և դրանով Նիկոլ Փաշինյանի հիստերիայի հերթական զոհը հանդիսացող REDstore-ի տնօրեն Արման Գյուրջիյանը Աննա Հակոբյանի հիմնադրանին մուծվող գործարարներից է և նրա կրթական արշավի մասնակիցներից: Դեռևս այս տարվա հուլիսի 2-ին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի կազմամերպած «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական դասախոսության ժամանակ որպես բանախոս հանդես է եկել հենց Արման Գյուրջիյանը (տոսանյութում կարմիրով նշվածն է): Այդ մասին տարածված տեսանյութի նկարագրության մեջ է ասվում, որ` ««Կրթվելը նորաձև է» ձևաչափով խորքային բանախոսություններով հանդես եկան «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ու REDstore-ի հիմնադիր տնօրեն Արման Գյուրջյանը»: Ընդ որում, գործարարի ազգանունն էլ սխալ են գրել` պետք է լիներ Գյուրջիյան, ոչ թե Գյուրջյան:

Մենք տեղեկացանք նաև, որ Գյուրջիյանը մտերիմ է Լոռու նախկին մարզպետ, այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանի հետ, և, ասում են, հենց Խաչատրյանն է նրա բիզնեսի հովանավորը, չի բացառվում` այդ բիզնեսից էլ փայ ունենա:

Ու այսօր, պարզվում է, իրենց հովանավորյալ, իրենց հիմնադրամին մուծվող հերթական գործարարին է փուռը տալիս Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, ուշագրավ է, որ Աննա Հակոբյանի հորինած «Կրթվելը նորաձև է» շարժմանը բանախոսությամբ է հանդես եկել և, հավանաբար, ճիշտ բիզնես անելու վերաբերյալ դասեր տվել մի գործարար, որի թաքցրած խոշոր չափի հարկերն ու ստվերային գործունեությունը ՊԵԿ-ը դեռ 2024 թվականին էր բացահայտել, բայց նա անմեղ դեմքով շարունակում էր Աննա Հակոբյանի դպրոցում մարդկանց «կրթել»»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more