▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահում են իրենց իշխանությունն ու կողոպտածը՝ ականներ դնելով Հայաստանի տակ․․․Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ի մասին

Պահում են  իրենց իշխանությունն ու կողոպտածը՝ ականներ դնելով Հայաստանի տակ․․․Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ի մասին

«Այսօր հիմք է դրվում հավաքական մեղավորության»,- ուղիղ եթերի ժամանակ ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով սահմանազատման կանոնակարգի մասին հարցին։ Սրբազանը ընդգծեց, որ «աշխատանքային կանոնակարգն իր բնույթով, անօրինական է»։ «Այն անցել է ՍԴ-ով, անցնում է ԱԺ-ով, և, այսպիսի ընթացակարգով վավերացնելով այն, մեղքի չափաբաժինը տեղափոխվում է բոլորի վրա՝ ՍԴ դատավորների, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և անուղղակի կերպով տեղափոխելով այն մարդկանց, ժողովրդի վրա, որոնք քվեարկել են այս խմբակցության օգտին»,- նշեց Սրբազանը։

***

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին հորդորում եմ աչքերը բացել, տեսնել իրականությունը, ինքնաքննությամբ զբաղվել, չեմ խորշում ասելու՝ նայել իրենց ընտանիքի անդամների, իրենց զավակների, ամուսինների, կանանց աչքերին և արձանագրել, թե արդյո՞ք իրենք ճիշտ են վարվում այս կանոնակարգի վավերացմամբ»,- հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա, հրաժարվե՛ք»։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին հարցը: Ընդդիմադիր խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more