▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում են, որ մարդն իր իսկ աշխատասենյակում մենակ նստած դիմակ կրի, հակառակ պարագայում տուգանք` 30-40 հազար դրամ

«Իրավունք» թերթը գրում է․ «Չար լեզուներն ասուն են, որ իշխանությունն անցել է իսկական տեռորի: Ուրբաթ առավոտվանից տեսչական մարմինների աշխատակիցները, երեք-չորս ոստիկանների ուղեկցությամբ, մտնում են գրասենյակներ և ամենաաննշան առիթը օգտագործում՝ մարդկանց տուգանելու համար:

http://asekose.am/filemanager/uploads/dimak.jpg

Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ պահանջում են, որ մարդն իր իսկ աշխատասենյակում մենակ նստած դիմակ կրի, հակառակ պարագայում տուգանք` 30-40 հազար դրամ: Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացիները փաստում են, որ զուտ ոստիկանների ներկայությունը արդեն իսկ ավելորդ խուճապի առիթ է տալիս:

Տպավորություն է, որ կառավարությունը ոչ թե կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, այլ կոնկրետ խնդիր է դրված` լցնել բյուջեն ցանկացած գնով:

Մենք փորձեցինք Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկանալ, թե ինչ լիազորությունների շրջանակներում են ոստիկանները տեսչական մարմնի աշխատակիցների հետ այցելում գրասենյակներ: Սակայն ոստիկանները մեզ ուղորդեցին դեպի տեսչական մարմին՝ ասելով, որ նրանք կպատասխանեն: Կփորձենք այդ բացատրությունը ստանալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more