▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար-հրդեհ Կոտայքի մարզում․ Mercedes-ը վերածվել է մոխրակույտի․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր, օգոսոստի 13-ին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում Mrecedes մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ապա մոտ 15 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/vtar.jpeg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ՝ 27-ամյա Անանիա Հակոբյանը, 24-ամյա Մեսրոպ Մկրտչյանը և 26-ամյա Արա Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Մ Մկրտչյանը մահացել է։  Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more