▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ

Երևանում այսօր՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։

Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գ․-ին։

Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել։

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի երիտասարդներ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ, սակայն ճանապարհային ոստիկաններին ու քննիչներին հաջողվել է վարորդին փախցնել դեպքի վայրից, իսկ զայրացած բնակիչները քարերով ավտոմեքենան ամբողջովին ջարդել են՝ թե դիմապակին, թե հետևի, և թե կողային ապակիները, ոտքերով էլ հարվածել են ավտոմեքենային։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հայտնաբերելու այն անձանց, որոնք քարերով ու ոտքերով վնասել են ավտոմեքենան։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more