▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վրաերթ Երևանում. բանակից նոր զորացրված 22-ամյա երիտասարդը մահացել է

Երեւանում, հոկտեմբերի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում 46-ամյա Արմենակ Հ.-ն Շիրազի փողոցի թիվ 11/1 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 22 UL 622 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 22-ամյա Ալբերտ Թերմելյանին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

 

 

 

 

 

 

 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 

 

 

 

 

 

 

Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 19-ին առավոտյան 07։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանություն տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։ Նա նոր էր զորացրվել զինծառայությունից։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more